Հայաստանի ֆուտբոլի հավաքականը նահանջել է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում

ՖԻՖԱ-ն հրապարակել է դասակարգման նոր աղյուսակը, որտեղ Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը մեկ հորիզոնականով նահանջել է:


Ընտրանին այժմ 96-րդ հորիզոնականում է:

Առաջատար եռյակում փոփոխություն չկա: Միմյանց հաջորդում են Արգենտինան, Ֆրանսիան և Բելգիան:

Լավագույն տասնյակում են նաև Բրազիլիան, Անգլիան, Պորտուգալիան, Նիդեռլանդները, Իսպանիան, Խորվաթիան, Իտալիան: